Էջմիածին-Մարգարա ճանապարհին Mercedes-ը բախվել է գազատարի սյուներին, հայտնվել դաշտում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

վթար

Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 12։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

«Գազպրոմ»-ի աշխատակիցները ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարը վերացնելու ուղղությամբ։ Բարեբախտաբար, գազի արտահոսք չի եղել, իսկ վթարը վերացնելու համար նրանք դեպքի վայր պետք է բերեն հատուկ տեխնիկա, այդ թվում՝ վերամբարձ կռունկ։

--00--ԱԹ