Հայաստանից անվերադարձ մեկնածների մասին լուրերը կեղծ են․ հերքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

նկար

Օրերս մամուլում տարածվել էր «Այս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է Հայաստանը» վերտառությամբ հրապարակում, որը իրականությանը չի համապատասխանում։ Պնդումն արվել է հիմք ընդունելով այն փաստը, որ 2021 թվ. առաջին չորս ամիսներին ՀՀ-ից օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը կազմել է 240 հազար 891 մարդ, ժամանածներինը՝ 164 հազար 214 մարդ, հայտնում է Տեղեկատվական ստուգման կենտրոնը։

Կապ հաստատելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ և ուսումնասիրելով մեկնողների և ժամանողների վիճակագրությունը՝ աղբյուրը պարզել է, որ լրատվականներում տեղ գտած շահարկումներն անհիմն են ու կեղծ։

Հայաստանին բնորոշ սեզոնային աշխատանքային միգրացիան հիմնականում դրսևորվում է տարվա առաջին ամիսներին, ինչով պայմանավորված վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ-ում օդային ճանապարհով մեկնողների սալդոն (մեկնածների և ժամանածների տարբերությունը) տարվա առաջին ամիսներին մշտապես բացասական է եղել։  

--00-ԼՄ