Շուշիի հատակագիծը կազմելու տենդերը շահել է բրիտանական «Chapman Taylor» ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

նկար

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը Տելեգրամի իր ալիքում գրառում է արել․

«Ադրբեջանական ԶՈՒ ժամանակավոր օկուպացիայի տակ գտնվող Շուշի քաղաքի գլխավոր հատակագիծը կազմելու տենդերը (2.360.000 դոլար) շահել է բրիտանական «Chapman Taylor» (https://www.chapmantaylor.com/) ընկերությունը։

Բրիտանիան Ադրբեջանի հաղթանակի կարևոր շահառուներից է։ 

Հետահայաց վերլուծելով անկախության տարիներին Բրիտանիայի փափուկ ուժի քաղաքականությունը Հայաստանում՝ ներառյալ՝ կեղծ խաղաղասիրական, իրականում կապիտուլյանտական քարոզչություն տանելուց մինչև հակահայաստանյան էլիտա ու շահերի խմբեր կառուցարկելը շատ հարցերի պատասխաններ են ստացվում»։

--00—ԼՄ