ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Քիչ առաջ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի 29/20 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել: Armtimes.com-ի տեղեկություններով՝ մի կին փորձել է 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս հանել ընտրատեղամասից, սակայն հանձնաժողովի անդամներ նկատել են և քվեարթերթիկը վերցրել կնոջ ձեռքից:
Քվեաթերթիկը դուրս հանելու մասին տեղությունները կայքի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից, որտեղից նաև հայտնել են, որ ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները դիմել են ոստիկանություն: Նշված կինը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
--00--ԱԹ