Գեղարքունիքում Mercedes-ը բախվել է արգելապատնեշներին և հայտնվել Սևանա լճում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Հասարակական

Հունիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Անուշավան Ղարիբյանը, վարելով Nissan մակնիշի ավտոմեքենա, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հրանտ Անտոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վթարից խուսափելու համար դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և ընկել Սևանա լիճը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Գագիկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Սևան» բժշկական կենտրոն։ 

--00--ԿԿ