Գեղարքունիքում բախվել են ՍAZ-ն ու Օpel Astra-ն. վերջինս հայտնվել է ձորակում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակական

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 35.5-րդ կմ հատվածում բախվել են ՍAZ  23632 մակնիշի և Օpel Astra մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Օpel-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: 

--00--ԿԿ