Մեր երկրի անվտանգության գլխավոր մարտահրավերներից են պաշտոնյաների հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

թաթոյան

Մեր պետության անվտանգության ու մարդու իրավունքների գլխավոր մարտահրավերներից են դարձել տարբեր պաշտոնյաների հայտարարությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Դրանք արվում են քաղաքական դժգոհություններ առաջ չբերելու կամ դժգոհությունները մեղմելու համար, բայց թմրեցնում են մարդկանց զգոնությունը, բարդացնում են նրանց իրավունքների պաշտպանությունն ու վնասում են երկրի անվտանգությունը»,- գրել է նա:

--00--ԱԹ