ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31–ին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա։ Այս մասին վարչապետը ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։
Նա տեղեկացրեց, որ այցը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով է։
Իսկ հունվարի 20-ին վարչապետը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: