Ընտրական համակարգը պետք է բովանդակային ու սկզբունքների լուրջ փոփոխության ենթարկվի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Գյումրիում պաշտոնպես գրանցված 100.000 բնակչության ընտրությամբ ընտրվել է քաղաքապետ: Այդ քաղաքապետը ստացել է ընդամենը 8000 ձայն:

Մեկ անգամ էլ ուշադրություն դարձնենք թվերին. 100.000 մարդուց այդ քաղաքապետին ընտրել են ընմենը 8000 հոգի:

Որևէ իշխանության ժամանակ այսպիսի սարսափելի երևույթ տեղի չէր ունեցել: Քաղաքապետ, որին ընտրել են բնակչության ընդամենը 8 տոկոսը:

Տեսնես ի՞նչ է զգալու այդ մարդը, երբ իրեն դիմեն պարոն քաղաքապետով:

Ընտրական համակարգը պետք է բովանդակային ու սկզբունքների լուրջ փոփոխության ենթարկվի»:

--00—ՄՀ

Տեսանյութեր