Թուրքիայի մեջլիսում կքննարկվի Ադրբեջանում թուրք զինվորների ծառայության երկարացման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

մեջլիս Թ

Թուրքիայի խորհրդարանի գլխավոր խորհրդի նիստում երեքշաբթի օրը քննարկվելու է Ադրբեջանում թուրք զինծառայողների ծառայության ժամկետի երկարացման վերաբերյալ երկրի նախագահի որոշումը։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ խորհրդարանում քննարկվելու են նաև Թուրքիա-Կատար համագործակցությանը և դատաիրավական ոլորտին առնչվող հարցեր։

Ավելի վաղ, Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու առաջարկին:

--00--ԱԹ