ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Նոյեմբերի 28-ին` ժամը 23:02-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցում այրվում է արհեստանոց:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 29-ին` ժամը 01:07-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել են Կարմիր բանակի փողոցում գտնվող շինության հատակը (մոտ 75 քմ), առաստաղը (մոտ 15 քմ) և կենցաղային իրեր:
--00—ԼՄ