ՔՊ-ի պատգամավորները Ժիրայր Լիպարիտյանի հետ փակ քննարկում են անցկացնում 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ժիր այր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները այսօր խորհրդարանի շենքում փակ հանդիպում են անցկացնում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը։ 

Ամենայն հավանականությամբ, Լիպարիտյանն ու իշխանական պատգամավորները քննարկում են հայ-թուրքական հարաբերությունների շուրջ վերջին զարգացումները։

Հիշեցնենք, որ Երևանն ու Անկարան պաշտոնապես հայտարարել են հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին, որոնք պետք է աշխատանք տանեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

--00—ԼՄ