Վանաձորի համայնքապետարանում, չսպասելով ընտրական վեճի արդյունքներին, փորձում են նիստ գումարել 

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

կորոնավիրուս

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Տեղեկացնում ենք, որ դատարանում քննվող վարչական գործի շրջանակներում դատարանի կողմից 24.12.2021թ. կիրառվել է հայցի ապահովման միջոց, որով մասնավորապես արգելվել է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը` մինչ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։

Մինչդեռ, Վանաձորի համայնքապետարանում, չսպասելով ընտրական վեճի արդյունքներին, ավագանու նիստ են փորձում գումարել, ինչն անթույլատրելի և անօրինական է` ըստ վերը նշված որոշման»։

դատարան

 

դատարան

 

դատարան

--00—ՄՀ