Շենքի բակում վիճաբանություն է եղելլ, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

ԱԻՆ

Դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը տեղեկություններ են ստացել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 21 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, և վիճաբանողներից մեկի մոտ ատրճանակ կա։  

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Դավիթաշենի բաժանմունքի ոստիկանները հայտնաբերել են մի քաղաքացու, ում տաբատի վրա կա արնանման հետքեր, իսկ բաժանմունքի պետի գլխավորությամբ դեպքի որոշ հանգամանքներ պարզվել է. նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին կռվի մասնակիցների ինքնությունները չենք հայտնում։ 

--00—ՄՀ