ՀՀ վարչապետը գեղեցիկ ժեստ արեց. թեև ղազախները ոչինչ չարեցին Արցախի դեպքում, բայց ՀՀ-ն նախաձեռնող է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

ՀՀ վարչապետը գեղեցիկ ժեստ արեց, թեև ղազախները ոչինչ չարեցին Արցախի դեպքում, բայց ՀՀ-ն նախաձեռնող է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ղազախագետ Շուշաննա Խաչատրյանը։

Բանախոսի համոզմամբ՝ Ղազախստանը բավականին խոցելի է իսլամիզմի տարածման տեսանկյունից, վտանգը միշտ կա, հատկապես հարավային շրջաններում, և այս իմաստով ՀԱՊԿ-ին դիմելը թուլության նշան չէ։ Ղազախստանում կա ահաբեկչության վտանգ։

Խաչատրյանը ընդգծեց նաև Թուրքիայի տարօրինակ լռությունը հարցի վերաբերյալ, այն դեպքում, երբ Ղազախստանը կենսական նշանակություն ունի Անկարայի համար հատկապես վերջին տարիներին։

Մանրամասները՝ տեսանյութում։