Նորաբակում կրակոցների ձայներ էլ չեն լսվում 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

ա

Սահմանին լարված է եղել, բայց գյուղի ուղղությամբ բան չկա, Նորաբակում համարյա 18:30-ից հետո կրակոցների ձայներ չեն լսվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի համայնքի Նորաբակ բնակավայրի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։

Նա հստակ չգիտեր՝ մարտական գործողությունները դադարե՞լ են, թե՞ ոչ։

«Ձեն-ձուն չկա, բուք ու քամի է, չի լսվում ոչ մի բան»,- ասաց Վազգեն Ասատրյանը։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

«Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին», - նշված էր ՊՆ հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ