Բախվել են հարսանիքի մեկնող UAZ-ն ու Mercedes-ը․ 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով 5 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթարը գրանցվել է ժամը 15:00-ի սահմանում. Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի Արալեզ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 25-ամյա Անդրանիկ Մուրադյանի վարած ՈւԱԶ մակնիշի և 37-ամյա Մուշեղ

Միրանյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով տուժածները, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Ըստ կայքի` վթարի ենթարկվածները հարսանքավորներ էին, որոնք մեկնում էին արարողությանը մասնակցելու:

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել մի քանի գյուղերը սնուցող գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք:

Ձեռնարկում են միջոցառումներ գազախողովակը վերականգնելու ուղղությամբ, որպեսզի գյուղերում վերականգնվի գազամատակարարումը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

--00--ԱՀ