Ֆրանսիայում կտեղադրվի հայ-ֆրանսիական բարեկամության և հայ ժողովրդի զարթոնք խորհրդանշող արձան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 22,  24 News    

ֆրանսիա
      

Ֆրանսահայերի միությունը հայտարարում է հայ-ֆրանսիական բարեկամության և հայ ժողովրդի զարթոնք խորհրդանշող արձանի էսքիզային աշխատանքների մրցույթ։ Այս մասին տեղեկանում ենք ֆրանսահայերի միության ֆեյսբուքյան էջից։ 

Նշվում է, որ Հայաստանից մասնակցությունը խրախուսվում է։

Այն նախատեսված է  Փարիզի արվարձանում գտնվող Պալեզո (91120) քաղաքում տեղադրելու համար։ 

Էսքիզային աշխատանքներն ընդունման վերջնաժամկետն է 2022 թ. մարտի 12-ը։  Ցանկալի դետալներ են՝ նուռ, ձեռքեր, Հայաստանը խորհրդանշող նախշանշաններ և այլն։

Էսքիզները ուղարկել  [email protected] էլ. հասցեին։  

--00—ՄՀ