Խելամիտ և ճիշտ գործելու դեպքում ՀՀ-ն կարող է դառնալ կարևոր օղակ․ մրցակիցների պակաս չի լինելու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

․

Իրավագետ Վարդան Ոսկանյանը գրում է

«Կարծում եմ՝ պարզ է, որ պաշտոնական Կիևը որևէ շանս չունի դիմակայելու ռուսական բանակին և վաղ թե ուշ Մոսկվան հասնելու է իր հիմնական նպատակին։

Մինչդեռ առաջիկա տարիներին արևմտյան պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանը կարիք է ունենալու գործընկերների, որոնք կօգնեն այդ երկրին հաղթահարելու դրանց հետևանքները։

Այս առումով խելամիտ և ճիշտ գործելու դեպքում Հայաստանն այս հարթությունում կարող է դառնալ կարևոր օղակ, ինչի արդյունքում մեր երկիրը հնարավորություն կունենա ստանալ ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական օգուտներ։

Սակայն այս ամենին պետք է սկսել պատրաստվել հենց այսօրվանից, որովհետև մրցակիցների պակաս նույնպես չի լինելու»։

--00--ԱՀ