«Ալաշկերտի» կազմը համալրվել է կիսապաշտպանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ալաշկերտ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» կազմը համալրել է կիսապաշտպան Ալբերտ Մնացականյանը։ 

22-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Սպարտակի» սան է, հանդես է եկել Երևանի և Մոսկվայի «Արարատ» ակումբներում, իսկ նրա նախորդ ակումբը  ռուսական «Տեքստիլշչիկն» էր։

Ալբերտ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի  Մ-17 և Մ-19 հավաքականները:

--00—ՄՀ