Հայաստանի ազգային հավաքականը կորուստ ունի Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Սպորտ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Համբարձումյանը չի կարողանա մասնակցել Լիխտենշտեյնի ընտրանու հետ վաղը կայանալիք խաղին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Գերմանիա - Հայաստան հանդիպման ընթացքում Հովհաննես Համբարձումյանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել և փոխարինվել:

Բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքը լուրջ է, և Հովհաննես Համբարձումյանը չի մասնակցի Լիխտենշտեյնի հավաքականի դեմ հանդիպմանը:

Համբարձումյանի վերականգնման կոնկրետ ժամկետները դեռ հայտնի չեն:

--00--ԿԿ