Տղամարդիկ մաքսային կետի զննման անգարից գողացել են ավտոմեքենայի 12 թողարկիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

 

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ չորս տղամարդ, որոնցից մեկը՝ Ալավերդի քաղաքի, երեքը՝ Ախթալայի բնակիչ, Բագրատաշենի մաքսային կետից գողություններ են արել: Մարտի 6-ին նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին բաժին:
Պարզվել է, որ մարտի 1-ին երկու անգամ, տարբեր ժամերի, մաքսային կետի զննման անգարից գողացել են ավտոմեքենայի 12 թողարկիչ:

Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները Բագրատաշենի մաքսային կետից, գողություն կատարելու կասկածաքնով, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերեցին ևս երկու անձի, որոնցից մեկը՝ Ալավերդի քաղաքի, մյուսը՝ Շնող գյուղի բնակիչ: Նրանք խոստովանեցին, որ հունվար-փետրվար ամիսներին մաքսային կետի զննման անգարից գողացել են երեք բենզասղոց, որոնցից մեկը վաճառել էին, երկուսը՝ նետել Դեբեդ գետը, ինչպես և սմարթ ժամացույցի 50 գոտի և բջջային հեռախոսի 120 պաշտպանիչ պատյան: Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:

--00--ՍԳ