Լուսանկարի տղամարդը տաքսու վարորդից բջջային հեռախոս է խնդրել և նրա «idram» հավելվածով վարկ ձևակերպել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Լուսանկարում պատկերված տղամարդը տաքսիով երթևեկելիս վարորդից բջջային հեռախոս է խնդրել և նրա «idram» հավելվածով վարկ ձևակերպել՝ խաբեությամբ հափշտակելով գումարը։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նրա հանցավոր գործողություններից  տուժած այլ անձանց խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Շենգավիթի բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։

--00—ԼՄ