Կաթի փոշու ներկրման ծավալները կպակասեն. կաթնամթերքը կթանկանա՞․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալները, այս տարվա հունվար ամսվա արդյունքներով, նվազել են: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար ամսին պանրի արտադրության ծավալները նվազել են 4.3, թթվասերինը՝ 10.7, մածունինը` 7.1, իսկ կաթնաշոռինը` 9.4 տոկոսով: Իսկ, ահա, կաթի արտադրության ծավալներն այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, 21.5 տոկոսով պակասել են:

Մասնագետների խոսքերով՝ կաթնամթերքի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է ոչ միայն կաթնատվության կրճատման, այլեւ անասնագլխաքանակի նվազման հետ: Բացի այս, նկատենք, որ Հայաստանը ներկրում է կաթի փոշի, այդ թվում` կաթ եւ սերուցք` խտացրած կամ քաղցրացրած:

Այն հիմնականում ներկրվում է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Լեհաստանից, Արգենտինայից: Սակայն հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմը՝ չի բացառվում, որ առաջիկայում կաթի փոշու ներկրման ծավալները զգալի պակասեն, եւ, դրան զուգահեռ, կաթնամթերքը կթանկանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ