Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. բախվել են Nissan Tiida-ն ու ՎԱԶ-21010-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

 

տռռեգտեռգ

Երեկ՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 104.9 կմ հատվածում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 60-ամյա Հայկ Ս.-ի վարած ՎԱԶ-21010 մակնիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Համլետ Խ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ` 33-ամյա Արման Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

--00--ՍԳ