Շիրակի մարզի ավտոմոբիլային ճանապարհներին կատարվում են ամառային սպասարկման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

 

gsf

Ընթացքի մեջ են Շիրակի մարզի ավտոմոբիլային ճանապարհների ամառային և ձմեռային ընթացիկ, ինչպես նաև ճանապարհների վրա առկա պարսպող համակարգերի (մետաղական արգելափակոցների) պահպանման աշխատանքները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

Մարզի ճանապարհները սպասարկող 4 ընկերություններն այժմ իրականացնում են ամառային սպասարկման աշխատանքներ։ Մասնավորապես, Արթիկի, Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում կատարվում են երթևեկելի պաստառի և կողնակների մաքրման (աղբից և օտար առարկաներից), ճանապարհային նշանների վերանորոգման, իսկ Ախուրյանի տարածաշրջանում՝ նաև փոսային նորոգման աշխատանքներ։

--00--ՍԳ