Իրանը հերքել է Ռուսաստանին զենք տրամադրելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

․

Իրանական կողմը հերքել է բրիտանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր իրանական զենք է մատակարարվել Ռուսաստան՝ այն Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ կիրառելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Բրիտանիայում Իրանի դեսպանությունը:

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Մերձավոր Արևելքում կատարվող դեպքերի միջև կապ ցույց տալու փորձը, ինչպես նաև այս համատեքստում Իրանի մասին հիշատակումը ոչ պրոֆեսիոնալ և անընդունելի քայլ է»,- ասվում է Իրանի դեսպանության կողմից «Թվիթեր»-ում արված գրառման մեջ: Դիվանագիտական ներկայացուցչությունից ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն անվանել են «ոչ ճիշտ և անհիմն»:

Ավելի վաղ մի շարք բրիտանական լրատվամիջոցներ հրապարակել էին տեղեկատվություն այն մասին, թե Իրաքն ու Իրանը զենք, այդ թվում և զենիթահրթիռային համակարգեր են մատակարարել Ռուսաստանին, որպեսզի դրանք օգտագործվեն Ուկրաինայում: Լուրերը հերքել էր նաև պաշտոնական Բաղդադը:

--00--ԱՀ