Կարեն Անդրեասյանը կգործուղվի Լիտվայի Հանրապետություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

հասարակական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին գործուղում է Լիտվայի Հանրապետություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին 2022 թվականի մայիսի 25-27-ը գործուղել Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

2. Կարեն Անդրեասյանի՝ Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Անդրեասյանի՝ Լիտվայի Հանրապետություն գործուղման գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:

--00--ԿԿ