Հովիկ Աղազարյանը Ղազախստանում հանդիպել է Սենատի և Մաժիլիսի ղեկավարությանը ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

նկար

Ղազախստանում հունիսի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի  դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու նպատակով Նուր-Սուլթան է մեկնել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովիկ Աղազարյանը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից:

Առաքելության իրականացման շրջանակում հանդիպումներ են եղել խորհրդարանի Սենատի և Մաժիլիսի ղեկավարության, Պաշտպանության նախարարության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

Անդրադարձ է եղել ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությանը, քննարկվել են հանրաքվեի անցկացման գործընթացներին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչների հետ:

--00—ԼՄ