Բեռլինում 29-ամյա հայ վարորդը մխրճվել է հետիոտների խմբի մեջ․ կա 1 զոհ, 8 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

նկար

Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը ազգությամբ հայ է, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, 29-ամյա վարորդը մխրճվել է մի խումբ մարդկանց մեջ, ապա խանութի ցուցափեղկի մեջ: Նրան բերման են ենթարկել անցորդները և հանձնել ոստիկանություն: 

1 մարդ մահացել է, 8-ը վիրավոր են, այդ թվում՝ վարորդը։ Նա բերման է ենթարկվել։

--00—ԼՄ