Փրկարարները հունիսի 23-26-ն անվտանգ տարածք են տեղափոխել 9 օձ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 26, 24News

հասարակական

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 23-26-ը 9 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ըստ ահազանգերի, օձեր են նկատվել Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Զորավան, Պռոշյան և Վայոց ձորի մարզի Գետափ գյուղերում։

Նշվում է, որ դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 7 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Տեսանյութեր