ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News
Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայում քաղաքական ճգնաժամի ֆոնին հայտարարել է հրաժարականի մասին, գրում է Sky News-ը։
Ըստ տարածվող տեղեկության՝ նա որոշել է լքել Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը։ Ջոնսոնը կկատարի վարչապետի լիազորությունները մինչև կառավարության նոր ղեկավարի ընտրեն:
Հիշեցնենք, որ թեև Ջոնսոնը երեկ՝ երեկոյան, հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն այժմ նա տևական ինտենսիվ ճնշման տակ է՝ իշխանությունը կորցնելու շեմին։ Կառավարությունից երեքշաբթիից առ այսօր հեռացել է 53 նախարար, քաղաքական գործիչ։
--00—ԼՄ