Թուրքիայում մինչ այժմ գրանցվել է «կապիկի ծաղիկ» հիվանդության 5 դեպք

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News

806x378-maymun-cicegi-hastaligi-hangi-ulkelerde

Թուրքիայում մինչ այժմ գրանցվել է «կապիկի ծաղիկ» հիվանդության 5 դեպք։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ հիվանդներից 4-ն արդեն լիովին ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 1-ը շարունակում է մնալ մեկուսացված։ Ըստ նախարարի՝ «կապիկի ծաղիկ» վիրուսը Թուրքիայի համար համաճարակային վտագ չի ներկայացնում։

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում տիրող իրավիճակին՝ Ֆահրեթթին Քոջան խորհուրդ է տվել անպայման ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խթանիչ դեղաչափը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է հունիսի 30-ին։

--00--ԶՀ