Հարգելի՛ լրագրողներ, Արցախում մի՛ նկարեք որևէ զինծառայողի՝ հայ կամ ռուս, և առավել ևս մի՛ հրապարակեք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Նաիրի

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Հարգելի՛ լրագրողներ և մեդիահարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում հրապարակում անող հայրենակիցներ, Արցախում մի՛ նկարեք որևէ զինծառայողի՝ հայ կամ ռուս։ Հաշվի՛ առեք, որ կան անվտանգության խնդիրներ, և մի՛ նկարեք ու առավել ևս մի՛ հրապարակեք հայկական զորքերի կամ ռուս խաղաղապահների տեղակայման վայրերը։

Հաղթահարեք սենսացիոն լուր տալու գայթակղությունը։

Հավատացեք, այնքան բան կա, որ կարող էի նկարել ու դառնալ համացանցի աստղ, բայց սենսացիայից ու հազարավոր լայքերից առավել կարևորը ազգային ու պետական շահն է։ Հաշվի առեք։

Լրագրողն էլ պետք է հայրենիք ունենա»։

--00—ԼՄ