Ընդդիմությունը ոչինչ չարեց Աղավնոն և Բերձորը պահելու համար, միայն խոսում են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Ընդդիմությունը ոչինչ չարեց Աղավնոն և Բերձորը պահելու համար, միայն խոսում են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ, Լաչինի միջանցքն ու երեք բնակավայրերը հանձնվել են իշխանության և ընդդիմության փոխհամաձայնությամբ:

«Սա չի նշանակում, որ նրանք պայմանավորվել և համագործակցում են, այլ պարզապես իրենց գործունեությամբ և գործողություններով նպաստել են դրան», - նշում է նա:

Պետրոսյանի կարծիքով, իշխանության միակ մտահոգության առարկան իշխանություն պահելն է, իսկ ընդդիմությունն էլ միայն ճառեր է կարդում, բայց ի զորու չէ ոչինչ ձեռնարկել: Այս երկուսը, ըստ մեր զրուցակցի, լեգիտիմացնում են իրար։

--00--ԱՀ