ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.1 %-ով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

ֆֆ

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2022 թվականի հունվար-հուլիսի ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.1 տոկոսով:

Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները.

Շինարարություն` 13.6 տոկոս

Արդյունաբերություն` 7 տոկոս

Ծառայություններ՝ 27.5 տոկոս

Առևտրի շրջանառություն՝ 12.5 տոկոս:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալի աճը կազմել է 47.7 տոկոս, այդ թվում՝

Արտահանում՝ 43.9 տոկոս

Ներմուծում` 50.1 տոկոս: