ՊԲ-ն հերքում է Մարտունու օկուպացված տարածքներում ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ю

Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, դրանք անվանելով բացարձակ սուտ է և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:

«Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար: Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,-հաղորդում է Արցախի պաշտպանության բանակի  մամուլի ծառայությունը:

--00--ԱՀ