Չարլզ III-ն հնարավոր է թագադրվի 2023 թվականի հունիսի 3-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1094221.jpg

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավոր Չարլզ III-ն հնարավոր է թագադրվի հաջորդ տարվա հունիսի 3-ին Վեսթմինսթերյան աբբայությունում կայանալիք արարողության ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Բլումբերգ»-ը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտոնյաներին:

Նշվում է, որ Բուքինգհեմյան պալատը հրաժարվել է մեկնաբանություն տալ:

Սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Սեպտեմբերի 10-ին գահաժառանգության խորհուրդը Չարլզ Երրորդին պաշտոնապես հռչակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ:

--00—ԶՀ

 

Տեսանյութեր