Իրանում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

․

Իրանի Շիրազ քաղաքում գտնվող Շահ Չերահի դամբարանի մոտ հրաձգության հետևանքով վիրավորում ստացած անձանց թիվը հասել է 40-ի, նախնական տվյալներով զոհվել առնվազն 13 մարդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ հղում տալով Tasnim գործակալությանը։

«Նախնական տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, ևս 40-ը վիրավորվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի մասին:

--00--ԱՀ