Ահազանգ․ Մեծ Մասրիկում տուն է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 02:08-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի 8-րդ նրբանցքի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքում (մոտ 100 քմ):

Հրդեհը մեկուսացվել ժամը 03:11-ին, մարվել՝ 05:36-ին: Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը, ազբոշիֆերը և ծածկը (ընդհանուր մոտ 50 քմ):

նկար

--00—ԼՄ