Թուրքիայի հետ հարաբերություններում կոմունիկացիոն բարդույթներն ու բարդությունները հաղթահարված են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

110222a0a5bca6852e498c94a17790184c02be.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2023թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին։

Նրա խոսքով. «Չեմ ճշտել՝ այսպիսի վիճակագրություն նախկինում երբևէ արձանագրվել է, թե չէ, բայց համենայն դեպս սա սովորական վիճակագրություն չէ, և արժանի է արձանագրելու. 2022թ. բացառիկ է նրանով, որ ՀՀ ղեկավարն ուղիղ շփումներ է ունեցել առանց բացառության բոլոր հարևան երկրների ղեկավարների հետ՝ հեռախոսազրույցներ են եղել, հանդիպումներ են եղել»։

Այս համատեքստում Փաշինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին։ Ըստ նրա. «Շատ կարևոր եմ համարում այս տարի և հեռախոսազրույց, և հանդիպում ենք ունեցել Թուրքիայի ղեկավարի հետ»։

Փաշինյանը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում կոմունիկացիոն բարդույթներն ու բարդությունները հաղթահարված են։ Ըստ նրա, սա շատ կարևոր փոփոխություն է, և պետք է առաջ տանել խաղաղության օրակարգը։

--00—ԶՀ