Ալիևի հայտարարությունները քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու ակնառու գործողություն է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Զինվորական համազգեստով և զինվորական հանդիսականի առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ի իր սպառնալից ու ագրեսիվ ելույթում հայտարարել է, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և այլ հայկական քաղաքներ իրենց տեսադաշտում են և Հայաստանը հասկանում է, թե դա ինչ է նշանակում։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու ակնառու գործողություն է»,- նշել է նա։

 

--00--ԱՀ