Վահե Գրիգորյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

l-0x1wh-786x458z-1

2022 թվականի դեկտեմբերի 20-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՍԴ ֆեյսբուքյան էջից։

ՍԴ փոխնախագահի կենսագրությունը ստորև․

Վահե Միշայի Գրիգորյան

Ծնվել է 1975 թվականի ապրիլի 20-ին Երևանում:

1997 թվականին-ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2010 թվականին-ավարտել է Նոթինգեմի համալսարանը՝ ստանալով Մարդու իրավունքների մագիստրոսի կոչում:

Մասնագիտական վերապատրաստում է անցել.-2001 թվականին-Հռոմի Միջազգային զարգացման իրավունքի ինստիտուտում՝ դասընթացը «Սեփականության իրավունք և անցումային արդարադատություն» թեմայով

2007 թվականին-Վարշավայի Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամում

2009 թվականին-Վաշինգտոնի Ջոնս Հոփկինս համալսարանի Միջազգային հարաբերությունների բարձրագույն դպրոցում

2010 թվականին-Բեռլինի «Hertie» կառավարման դպրոցում

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի դեկտեմբերի 20-ին-Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ:

2019 թվականի հունիսի 18-ին-Հանրապետության նախագահի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր:

2016 թվականից-Միջազգային քրեական դատարանում ցուցակագրված փաստաբան:

2014-2018 թթ.-հանդիսացել է Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ (առաքելություններ և փորձագիտական աշխատանք է իրականացրել Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդովայում)՝ խորհրդատվություն է մատուցել ԵԽ մարմիններին դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ:

2013-2019 թթ.-աշխատել է «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի» (European Human Rights Advocacy Centre, Լոնդոն) իրավաբան/փաստաբան և իրավական խորհրդական:

2011-2015 թթ.-զբաղվել է ազգային և միջազգային իրավական փորձագիտական գործունեությամբ՝ որպես վերապատրաստող փորձագետ պարբերաբար դասընթացներ է վարել ԵԱՀԿ, ԵԽ և ԵՄ կողմից կազմակերպված Հայաստանի և Կենտրոնական Եվրոպայի, ԱՊՀ պետությունների իրավաբանների, լրագրողների և դատավորների համար ՄԻԵԿ նյութական և դատավարական իրավունքների թեմաներով դասընթացներին:

2001-2019 թթ.-իրականացրել է փաստաբանական/իրավախորհրդատվական գործունեություն, դատական ներկայացուցչություն ներպետական դատարաններում (եռաստիճան դատական համակարգի ատյաններ և Սահմանադրական դատարան) և միջազգային ատյաններում (ՄԻԵԴ և ԵԽ նախարարների կոմիտե): Տարբեր կարգավիճակներով (դիմողի ներկայացուցիչ, ներկայացուցիչների խմբի անդամ կամ ներկայացուցչի խորհրդական) մասնակցել է ՄԻԵԴ-ի շրջանակներում իրականացված 80-ից ավելի դատավարությունների:

2001-2005 թթ.-եղել է «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ-ի իրավական խորհրդատուն, իսկ 2003 թվականից՝ գործադիր տնօրենը:

1999-2000 թթ.-աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ գրավի վարչության պետի, այնուհետև՝ իրավաբանական խորհրդատվության վարչության պետի պաշտոնում:

1996-1997 թթ.-աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան:

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

1997-1998 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

--00—ՅՄ