Ադրբեջանցիները կրակահերթ են արձակել Արցախի Մարտունու շրջանում աշխատող տրակտորիստի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

f63b80aaf8c5a9_63b80aaf8c5eb.thumb_.jpg

Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունից։

«Հունվարի 6-ին, ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ։

Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ռուս խաղաղապահներին»,- նշված է հաղորդագրությունում։

--00—ԶՀ