Արցախում ինտերնետ կապի վերականգնման նպատակով պետական մարմիններն աշխատանք են տանում. Արցախի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

գգ

Պատկան մարմինները ձեռնարկում են քայլեր, որպեսզի ստեղծվեն համապատասխան պայմաններ՝ նշված խնդիրները լուծելու համար։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Ասրյանը` անդրադառնալով «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության վնասված մալուխի շուրջ ստեղծված իրավիճակին։

Ասրյանը խուսափեց բանակցություն որակել տարվող աշխատանքը՝ չներկայացնելով այլ մանրամասներ։ Ըստ երևույթին, բանակցություններ են տարվում Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջնորդությամբ, քանի որ երեկ Արցախի տեղեկատվական շտաբից 24News-ին հայտնել էին այդ մասին։

Ավելի վաղ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունից 24News-ին հայտնել էին, որ մալուխի վնասման հետևանքով ֆիքսված ինտերնետ կապը դեռեւս չի գործում։ Սերգեյ Առաքելյան

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ