Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Քրիստոսի արձանը լուսավորվել է Թուրքիայի և Սիրիայի դրոշների գույներով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

253712

Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Հիսուս Քրիստոսի հայտնի արձանը լուսավորվել է Թուրքիայի և Սիրիայի դրոշների գույներով՝ ի հիշատակ 2 երկրներում ավերիչ երկրաշարժերի զոհերի։

Բրազիլիայի իշխանություններն այսպիսով համերաշխություն են ցուցաբերել աղետից տուժած շրջանների բնակիչներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, Թուրքիայի հարավ-արևելքում 7 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել՝ դառնալով ավելի քան 38 հազար մարդու մահվան պատճառ։ Սիրիայում զոհվել է մոտ 5800 մարդ:

--00—ՅՄ