Ըստ սցենարի՝ թշնամու օդուժից ռմբակոծվել է համալսարանի մասնաշենքերը․ ուսումնավարժություն՝ ԵՊՀ-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

334062623_1246622415956874_559452892823921250_n

Մարտի 1-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանում անցկացրեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ինչպես նաև կատարելագործել գործնական հմտությունները, ԵՊՀ ՔՊ կազմավորումների, ինչպես նաև այլ օպերատիվ ծառայությունների փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:

egvef

Ուսումնավարժությանը մասնակցում էին ՓԾ փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, բժշկական ապահովման վարչության, հոգեբանական աջակցության բաժնի, քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, ԵՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության  ավտոմենքենա։

Ուսումնավարժությանը ներգրավված էին նաև  ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր, «Շտապ բուժօգնության» բրիգադներ, Հայկական Կարմիր խաչի ընկերության արագ արձագանքման թիմը, «Երևան գազ» ԳԳՄ-ի, «ՀԷՑ» և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ների վթարային խմբերը, ինչպես նաև ԵՊՀ ՔՊ կազմավորումները:

dgbds

Ըստ սցենարի՝ թշնամու օդուժի կողմից ռմբակոծվել է համալսարանի մասնաշենքերը, ինչի հետևանքով շենքը ստացել է զգալի վնասներ, կան փլուզումներ, վիրավորներ, առաջացել են հրդեհի օջախներ։

Գործարկվել է Համալսարանի ազդարարման համակարգը:  «Օդային տագնապ» ազդանշանից հետո համալսարանի ղեկավար կազմն անմիջապես կազմակերպեց աշխատակիցների և ուսանողների տարհանումը:

gbhsf

Մինչ փրկարարական ուժերի ժամանումը համալսարանի կազմավորումների ուժերով իրականացվեցին ընդհանուր հետախուզության, հրդեհաշիջման, փրկարարական և առաջին օգնության ցուցաբերման միջոցառումներ:

Դեպքի վայր ժամանած ՆԳՆ ՓԾ  ստորաբաժանումերն իրականացրեցին հետախուզություն և բացազատում: Ստեղծվեց փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբ:

rdhbrf

Տարբեր տեղամասերում իրականացվեցին հրդեհաշիջման, ինչպես նաև արգելափակված քաղաքացիների ու տուժածների տարհանման աշխատանքներ՝ ավտոսանդուղքի, ալպինիստական պարանների և պատգարակի կիրառմամբ:

Միջոցառման ընթացքին տեղում հետևում էին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

gbdvbf

Ավարտին ՓԾ տնօրենն ամփոփելով արդյունքները, շնորհակալություն հայտնեց ուսումնավարժանքի մասնակիցներին՝ դրական գնահատելով կատարված աշխատանքները։

--00—ՅՄ