Ֆրանսիայում գործադուլներ և ցույցեր են անցկացվում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

1105790

Ֆրանսիայի ամբողջ տարածքում այսօր գործադուլի են դուրս եկել տարբեր ոլորտների աշխատողներ, այդ թվում՝ աղբահանությամբ զբաղվողները, կոմունալ ծառայությունների աշխատողները և գնացքավարները: Գործադուլավորներն իրենց բողոքն են հայտնում կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու օրինագծի դեմ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:

Այս շաբաթ օրինագիծը քննարկվում է Ֆրանսիայի Սենատում: Փարիզում և Ֆրանսիայի տարբեր քաղաքներում սպասվում է ավելի քան 250 ցույց: Արհմիությունները սպառնացել են զանազան ոլորտներում գործադուլների միջոցով կաթվածահար անել Ֆրանսիայի տնտեսությունը: Բողոքի ալիքի նպատակն է կառավարությանը ստիպել հրաժարվել օրինագծից:

Associated Press-ը հայտնում է, որ մի շարք նավթավերամշակման գործարաններում գործադուլների պատճառով մարտի 7-ին Ֆրանսիայում դադարեցվել են նաև նավթի առաքումները:

Փարիզում աղբահանողները հայտնել են անժամկետ գործադուլի մասին և փակել են մուտքը դեպի մայրաքաղաքի հարավում գտնվող այրման կայան, որն ամենամեծն է Եվրոպայում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ