Կարագ սերուցքային արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է․ խախտումներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

նկար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ոսկե սեր» ՍՊԸ-ում և պարզել, որ խախտվել են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում՝ կարագ սերուցքային «Սիրողական» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել սահմանված նորմերին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Ոսկե սեր» ՍՊԸ-ի կարագ սերուցքային «Սիրողական» արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

--00—ԼՄ