Ռուսական խաղաղապահ զորակազմի մեքենաներով Ստեփանակերտ է հասցվել 223 տոննա մարդասիրական բեռ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

befunky_collage_2023_05_03t122506_112.thumb_

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմը պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի մեքենաներով Ստեփանակերտ է հասցվել 223 տոննա մարդասիրական բեռ։

««Մենք միասնական ենք» բազմաֆունկցիոնալ հիմնադրամի հետ համատեղ մարդասիրական ակցիա է իրականացվել՝ Ստեփանակերտի  դպրոցականներին սննդի փաթեթներ բաժանելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ